Արտաքին 4 տարի առաջ - 14:18 31-03-2022

ՌԴ կազմի մեջ մտնելուց հետո Հարավային Օսիան պետք է միավորվի Հյուսիսայինին. Բիբիլով

Հարավային Օսիան մտադիր է մտնել Ռուսաստանի կազմի մեջ՝ որպես Դաշնության սուբյեկտ, այնուհետև իշխանությունները անհրաժեշտ են համարում նախաձեռնել Հյուսիսային Օսիայի հետ միավորման ընթացակարգ։ Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը։ Միասնական սուբյեկտը կարող է ստանալ Օսեթիա-Ալանիա անվանումը, հավելել է նա «Սոլովյով Live» նախագծի եթերում։

Նախօրեին Բիբիլովն ասել էր, որ մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելու համար։

«Ալանիա մենք արդեն ունենք՝ և՛ Հյուսիսային Օսիան է Ալանիա, և՛ Հարավային Օսիան՝ Ալանիա պետություն։ Սա արդեն մեկ Ալանիա է։ Երբ մենք արդեն Ռուսաստանի Դաշնության կազմում լինենք, կլինեն նաև ընթացակարգեր՝ կապված սուբյեկտների միավորման հետ։ Այսօրվա դրությամբ Հարավային Օսիան կարող է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ՝ որպես Ռուսաստանի սուբյեկտ։ Կարծում եմ, որ Օսիայի միավորումն անհրաժեշտություն է»,- ասել է Բիբիլովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով