Արտաքին 4 տարի առաջ - 15:47 12-06-2022

Հարավային Օսիան մի քանի օրով կբացի Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսիան հունիսի 13-ից 17-ը բացում է Վրաստանի հետ սահմանը՝ Լոմիսի ձուար կրոնական տոնի առիթով, հաղորդում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Որոշումն ընդունվել է շաբաթ օրը Անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վալիևի խոսքով, տոն օրերին անցակետերով անցնելու պրակտիկան նախաձեռնել են հենց Լենինգորսկի շրջանի բնակիչները, որը հաջողությամբ կիրառվել է նաև Սուրբ Զատիկի տոնակատարության ժամանակ։

Ալան Գագլոևը կոչ է արել պատասխանատուներին բնակչությանը իրազեկել պետական ​​սահմանը հատելու հետ կապված անհրաժեշտ պահանջների ու ընթացակարգերի մասին։ «Ուզում եմ նշել նաև, որ փաստաթղթերի և անցաթղթերի տրամադրման մեխանիզմի լրամշակման անհրաժեշտություն կա, անհրաժեշտ է մեկ անգամ հստակ ուրվագծել, հստակ մեխանիզմ մշակել՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար»,- ասել է նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան