Ներքին 4 տարի առաջ - 13:41 31-03-2022

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով

Պետբյուջեի եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մի քանի օր առաջվա դրությամբ գերակատարվել է։ Վաղը կամփոփենք ամբողջական տվյալները։ Խոսքը առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդ դրամով գերակատարելու մասին է այն պարագայում, որ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը։ Այսինքն, մոտ 6 միլիարդ չստանալու դեպքում մի քանի միլիարդով կգերակատարենք առաջին եռամսյակի ցուցանիշը»,- ընդգծեց Բադասյանը։

Ինչ վերաբերվում է հոռետեսական սպասումներին, Բադասյանը նշեց, որ դա մյուս եռամսյակներին է վերաբերվում։

Վարչապետը իր հերթին նշեց, որ չունի հոռետեսական սպասումներ, շատ լավատեսական է տրամադրված, այդ թվում՝ ՊԵԿ նախագահի հետ ունեցած աշխատանքային քննարկումներում։

Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ի գումարներին, վարչապետը նշեց, որ այսպես, թե այնպես կստանան, խնդիրը տեխնիկական է։

« Կարևոր արձանագրում է, որ մենք այդ եկամուտը չենք ստացել, բայց ,միևնույն է, պլանը գերակատարվել է։ Հույս ունենք, որ այս տեմպով էլ առաջ կշարժվենք»,- եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան