Ավելին 1 տարի առաջ - 17:39 31-01-2025

Apple-ն իր ֆինանսական առաջին եռամսյակում 124 միլիարդ դոլար է վաստակել

Apple ընկերությունն ամփոփել է 2024 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ամենաթեժ ժամանակահատվածի արդյունքները, որի ընթացքում հաջողվել է թողարկել նոր MacBook Pro և Mac mini՝ M4 չիպերով, ինչպես նաև թարմացնել iPad mini-ն և iMac-ը։

Առաջին եռամսյակում եկամուտը կազմել է 124.3 միլիարդ դոլար։ Մեկ արժեթղթի շահույթն աճել է 10%-ով՝ հասնելով 2.4 դոլարի։ Ընկերության զուտ շահույթն աճել է 7.1%-ով՝ հասնելով 36.33 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ Apple-ի եկամուտը iPhone-ի վաճառքից նվազել է։ Ցուցանիշը կազմել է 69.14 մլրդ դոլար և ցածր է վերլուծաբանների սպասումներից։ iMac-ի և iPad-ի վաճառքից ստացված եկամուտն աճել է և գերազանցել սպասելիքները։

Ներդրողների համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքն ասել է, որ Apple-ն ամբողջ աշխարհում ունի 2.35 միլիարդ ակտիվ սարք, իսկ ակտիվ բաժանորդագրությունների թիվը գերազանցում է 1 միլիարդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ