Արտաքին 4 տարի առաջ - 14:43 30-03-2022

Ուկրաինայի խորհրդարան է ներկայացվել Ռուս ուղղափառ եկեղեցու արգելքի մասին օրինագիծ  

Ուկրաինայի Գերագույն ռադա է ներկայացվել օրինագիծ՝ Ուկրաինայի տարածքում Մոսկվայի պատրիարքարանի Ռուս ուղղափառ եկեղեցու ու նրա մեջ մտնող եկեղեցիների արգելքի մասին։ Դա, մասնավորապես, նշանակում է Մոսկվայի պատրիարքարանի երկրի ամենամեծ՝ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելք։ Փաստաթղթի քարտը տեղադրված է խորհրդարանի կայքում։

Օրինագիծը, որը դեռ չի դրվել քվեարկության ժամանակացույցի մեջ, նախատեսում է, որ երկրում գործող եկեղեցական իշխանությունների մարմինների և Ռուս ուղղափառ եկեղեցու ու Ուկրաինական ուղղափառ եկեղեցու վարչակազմի ամբողջ ունեցվածքը կազգայնացվի օրենքի ընդունման օրվանից 48 ժամվա ընթացքում: Եկեղեցին կզրկվի նաև իր գործածության մեջ գտնվող ճարտարապետական ​​հուշարձաններից, օրինակ՝ Կիև-Պեչորյան մայրավանքից, Պոչաևի մայրավանքից և Սվյատոգորսկի մայրավանքից։ Ծխական համայնքներին, վանքերին և ճեմարաններին առաջարկվում է տալ 14 օր՝ իրենց համար նոր եկեղեցի ընտրելու համար՝ «խղճի ազատության մասին օրենսդրության հիման վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»