Ներքին 4 տարի առաջ - 14:56 19-10-2021

Երևանում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ համալիրի կկառուցվի

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ տաճարը Երևանում նախատեսվում է կառուցել քաղաքում առաջին ուղղափառ տաճարի տեղում, որը չի պահպանվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Երևանի և Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Լեոնիդը:

«Հայաստանում ուղղափառների միավորման կենտրոններից մեկը կդառնա առաջնորդանիստ համալիրը, որի շինարարությունը նախատեսվում է իրականացնել Երևանում։ Հատկանշական է, որ Երևանում առաջին ուղղափառ եկեղեցին, որն օծվել է ի պատիվ Սուրբ Աստվածածնի, ժամանակին գտնվել է նույն տեղում, որտեղ այժմ նախատեսվում է համալիրի կառուցումը: Ցավոք, տաճարը, ինչպես շատ քրիստոնեական սրբավայրեր, չի պահպանվել մինչև մեր օրերը», - ասել է արքեպիսկոպոսը։

Հոգևորականի խոսքով՝ վանական համալիրի կառուցման ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Երևանում ռուս ուղղափառ եկեղեցու կենտրոնը Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին է։ Հայաստանում գործում է ռուս ուղղափառ եկեղեցու ութ տաճար, որոնցից երկուսը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում», - հավելել է արքեպիսկոպոսը:

Ըստ արքեպիսկոպոս Լեոնիդի` առաջնահերթ խնդիր է Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու լիարժեք կարգավիճակ ստանալու գործընթացի ավարտը՝ որպես իրավաբանական անձի գրանցումը, Երևանի և Հայոց թեմի գրանցումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի