Մամուլ 4 տարի առաջ - 08:06 30-03-2022

Ռուսական զինուժը տեղից շարժվել և քայլեր է ձեռնարկել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Օրեր շարունակ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մասին հակասական տեղեկատվություն էր ստացվում, երեկ մեզ ասացին, որ ադրբեջանցիները, ճիշտ է՝ հետ են քաշվել Փառուխից, բայց ամբողջությամբ հետ չեն քաշվել Քարագլուխ բարձունքի գրաված հատվածից, չնայած ռուսական խաղաղապահները մի քանի օր է՝ ակտիվ բանակցում են։ Տեղեկացանք, որ ադրբեջանցիների մոտ կեսը վերադարձել է ելման դիրք, երեկ երեկոյի դրությամբ մոտ 200-250 ադրբեջանցի էր մնացել, որոնց ռուսական խաղաղապահները թույլ չեն տալիս հերթափոխ իրականացնել եւ կապ պահպանել ադրբեջանական բազայի հետ։

Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա հույս է ներշնչում, որ նրանց պաշարը շուտով կվերջանա, եւ ինքնակամ կվերադառնան ելման դիրք։ Երկու օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունն այդ տարածքում՝ այլ կետերից տեղափոխելով, որոնք հսկում են եւ թույլ չեն տալիս, որ «պերեսմենկա» արվի։ Զուգահեռաբար շարունակում են բանակցել ադրբեջանցիների հետ։

Նկատենք, որ հայկական մամուլի բարձրացրած աղմուկից հետո է ռուսական զինուժը տեղից շարժվել եւ քայլեր ձեռնարկել։ Անհանգստացել են նաեւ Ռուսաստանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան