Ներքին 4 տարի առաջ - 10:34 29-03-2022

Շոյգուն սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով․ ՌԴ-ն ինքնաթիռներ է օդ հանել

Ռուսաստանի Դաշնությունը սկսել է լրջորեն զբաղվել Արցախում ադրբեջանական սադրանքների կանխմամբ ու ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշմամբ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով: Շոյգուի վճռականությունը երևացել է Արցախում խաղաղապահների կտրուկ քայլերով և Արցախում ու Հայաստանում ռուսական զինտեխնիկայի շարժերով, գրում է hraparak-ը։

Քիչ առաջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ռուսական ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչք է իրականացվել, որով Ադրբեջանին նախազգուշացում է արվել, որ խուսափի լարվածության օջախների ստեղծումից:

Վերջին օրերին Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև տեղի ունեցած բանավեճը ցույց տվեց, որ ռուսական կողմում ընկալում են, որ Ադրբեջանն անցել է կարմիր գծերը ու սպառնում է ռուսական շահերին:

Ասում են՝ հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության ծաղրական պատասխաններից ու Փառուխի հատվածում գրաված տարածքներից հետ չքաշվելու ազդակներից հետո ՌԴ պաշտպանության նախարարը ստացել է Վլադիմիր Պուտինի խիստ հանձնարարականը ադրբեջանական սադրանքները կանխելու ու նրանց զինուժը ելման դիրքեր վերադարձնելու մասին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է հայ գործընկերներին, որ բացառվում է պատերազմն Արցախում` Ռուսաստանն ունի բավարար մեխանիզմներ ու վճռականություն կանխելու ադրբեջանական ագրեսիան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան