Արտաքին 4 տարի առաջ - 14:48 28-03-2022

Մոսկվան պնդում է «ապաազգայնացման» և «ապառազմականացման» հարցում. Լավրով

Ուկրաինական և ռուսական պատվիրակությունները այսօր երեկոյան կսկսեն խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային։ «Ուկրաինական պրավդա» պարբերականը, հղում անելով ուկրաինական պատվիրակության աղբյուրներին, հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ բանակցությունները կսկսվեն վաղը և կտևեն երկու օր, բայց հնարավոր է՝ ավելի երկար։

Երկուշաբթի օրը պատվիրակությունների անդամները ժամանում են Ստամբուլ, որտեղ տեղի կունենան բանակցությունները։

Նախօրեին Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտարարել էր Ստամբուլում բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածության մասին. «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը ընդգծել է հրադադարի անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությանը շուտափույթ հասնելը»:

Գիշերը հերթական տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Առջևում բանակցությունների նոր փուլ է, մենք խաղաղության ենք ձգտում, անհապաղ… Մեր նպատակներն ակնհայտ են՝ խաղաղություն և մեր պետության նորմալ կյանքի վերականգնում՝ որքան հնարավոր է շուտ»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրն ընդգծել է, որ բանակցություններից դեռևս ոչ մի բեկում չի կարելի սպասել, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը այժմ «հակաարդյունավետ» կլինի։ Մոսկվան, ըստ նրա, նման հանդիպման պատրաստ կլինի պայմանավորվածությունների հասնելուց հետո։

Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանի համար սկզբունքային են մնում Ուկրաինայի, այսպես կոչված, ապաազգայնացման և ապառազմականացման հարցերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»