Արտաքին 4 տարի առաջ - 14:20 28-03-2022

Ռուսաստանում կսկսի գործել Rossgram սոցիալական ցանցը

Ռուսաստանում մարտի 28-ից կսկսի գործել ռուսական նոր Rossgram սոցիալական ցանցը։ Այս մասին հաղորդվում է նախագծի պաշտոնական կայքում։ Ինչպես հստակեցվում է, երկուշաբթի օրվանից սոցցանցը հասանելի կլինի գործընկերների՝ լրատվամիջոցների, հովանավորների, ներդրողների համար, այնուհետև կընդլայնի իր աշխատանքը բլոգերների և սովորական օգտատերերի համար։

Բնութագրում ասվում է, որ Rossgram-ում նախատեսվելու են «բոլոր հնարավորությունները շփվելու, բիզնեսի, բլոգ վարելու, նորություններ հրապարակելու կամ սեփական նախագիծը ստեղծելու համար»։ Հավելվածը կաշխատի iOS-ի և Android-ի բազայի հիման վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Rossgram-ը ստեղծել է ինտերնետ-մարքեթոլոգ Ալեքսանդր Զուբովը, որն իրեն անվանում է Telegram-ի ստեղծող Պավել Դուրովի համակուրսեցին։ Նոր սոցցանցի մոտալուտ գործարկման մասին հայտարարվել էր մարտի 14-ին, երբ ՌԴ իշխանությունները արգելափակեցին Instagram-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան