Խոսք 4 տարի առաջ - 20:32 25-03-2022

Հայաստանի իշխանությունները իրենց դրսևորում են որպես Ադրբեջանի կամակատարներ․ Կարեն Վրթանեսյան

Հիմա Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ճգնաժամային է և գնահատվում է ծայրաստիճան լարված։ Պայմանավորված նման իրավիճակով՝ Oragir.news-ը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ՝ հարցնելով, թե ինչով է պայմանավորված իրավիճակը, և ինչ պետք է արվի խնդրին լուծում տալու համար։

«Խնդիրներ առաջացել են ընդհանրապես 2020 թ․ նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունից հետո։ Ըստ էության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդհատ պահում է բանակը ինչ-որ ճգնաժամային իրավիճակում, ինչ-որ նորանոր ցնցումներ է ստեղծում, որոնք, բնականաբար, ոչ միայն թույլ չեն տալիս բանակը, որ վերականգնվի, այլև ավելի են թուլացնում։ Այսինքն՝ անընդհատ ԳՇ պետերն էին փոխվում, պաշտպանության նախարարներն և բնականաբար փոխվում էին նաև տեղակալները և այլն»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ խնդրին լուծում տալու համար պետք է գործել համատեղ ուժերով․ «Այս պահին քաղաքական ուժերը, որոնք որպես ազգային են ներկայանում, ընդդիմությունը, մտահոգ քաղաքացիները և այլն, պետք է հավաքվեն և փորձեն արդեն այդ իրավիճակից դուրս գալ։ Քանի որ Հայաստանի իշխանությունները իրենց դրսևորում են որպես Ադրբեջանի կամակատարներ, նրանց վրա հույս դնելու չէ։ Հայաստանի իշխանություները Հայստանում տանում են Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգերը»,- ասաց Վրթանեսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան