Արտաքին 4 տարի առաջ - 18:49 25-03-2022

Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել վերացնել զենքի էմբարգոն Թուրքիայի նկատմամբ

Թուրքիան մտադիր է շարունակել է շփումները ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հետ: Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԲրյուսելումՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Ըստ նրա՝ Թուրքիայի հիմնական նպատակն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպման կազմակերպումն է։ Ուստի կշարունակվեն բանակցությունները երկու երկրների նախագահների հետ, որոնք Էրդողանի գնահատմամբ՝ «ուղղված են խաղաղության մթնոլորտի ստեղծմանը», հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև: Էրդողանը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահն անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դեր, իսկ Ռուսաստանն էլ բացասական չի վերաբերում դրան:

Ելույթի ժամանակ Էրդողանը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին վերացնել զենքի արգելանքը (էմբարգո) Թուրքիայի նկատմամբ: Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր շահերից է բխում հանել որոշ դաշնակիցների կողմից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վրա դրված սահմանափակումները։

Էրդողանը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի քայլերը Ռուսաստանի կամ որևէ երրորդ երկրի համար չպետք է ընկալվեն որպես սպառնալիք, այլ որպես զսպող միջոց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով