Արտաքին 4 տարի առաջ - 17:41 24-03-2022

Տվեք մեզ ձեր ինքնաթիռների, տանկերի մեկ տոկոսը. Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դիմելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ասել է, թե այնպիսի զգացողություն է, կարծես իրենք գտնվում են մոխրագույն գոտում՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև. «Բայց պաշտպանում ենք ձեզ հետ ընդհանուր մեր բոլոր արժեքները»:

Նա հիշեցրել է, որ դեռևս փետրվարի 24-ին է դիմել՝ երկինքը փակելու օգնության խնդրանքով, սակայն ոչ մի պատասխան չեն լսել. «Ուկրաինան չունի հզոր հակահրթիռային զենք: Այն ունի շատ ավելի փոքր ավիացիա, քան Ռուսաստանը։ Ուստի նրանց առավելությունը երկնքում զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումն է»։

Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը չի մտածում Ուկրաինայում կանգ առնելու մասին. «Նա ցանկանում է առաջ գնալ՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի արևելյան անդամների: Դուք կարող եք մեզ տալ ձեր ինքնաթիռների, տանկերի մեկ տոկոսը: Մենք չենք կարող ուղղակի դա գնել. այդպիսի մատակարարումները անմիջաբար կախված են ՆԱՏՕ-ի (քաղաքական) որոշումներից»:

Զելենսկին խնդրել է նաև երբեք չասել, թե իրենց բանակը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի ստանդարտներին: «Մենք ցույց ենք տվել, թե ինչի են ընդունակ մեր զինվորները, և որքան շատ կարող ենք մենք տալ հանուն ընդհանուր անվտանգության Եվրոպայում և աշխարհում»,- հայտարարել է Զելենսկին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով