Մամուլ 4 տարի առաջ - 08:30 24-03-2022

Հակառուս գործիչը՝ ԱԳ նախարարի տեղակա՞լ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«ՀՀ կառավարությունը ՌԴ-ում ոչ պոպուլյար անձանց կարեւոր պաշտոններ է բաժանում: 3 ամիս առաջ Փաշինյանին հաջողվեց մեծ դժվարությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել տարած-հետ բերած նախկին Պնախարար Վաղարշակ Հարությունյանին: Վերջինս ստիպված էր հարցազրույցներում բացահայտ քծնել ռուսներին, ինչը, սակայն, չբարձրացրեց նրա հեղինակությունը ՌԴ պաշտոնական շրջանակներում: Դիվանագիտական շրջանակներում այժմ մի նոր՝ ոչ պոպուլյար նշանակման մասին են խոսում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, որը հայտնի է արեւմտամետ կողմնորոշմամբ, նշանակվելու է ՀՀ արտգործնախարարի տեղակալ եւ համակարգելու է ՌԴ, ԱՊՀ եւ ԵԱՏՄ ուղղությունները։ Հավանաբար, զբաղվելու է խաղաղության պայմանագրով: Այդ պաշտոնում նա, ըստ մեր աղբյուրների, փոխարինելու է ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանին: «Այս պահին ծրագիրը դա է»,- ասում է մեր աղբյուրը:

Հիշեցնենք․ Բիյագովն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոյանի կնոջ ազգականն է եւ մինչեւ հեղափոխությունը ղեկավարել է ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը: 2019-ին ՀԱՊԿ-ում նշանակվել է ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ, իսկ 2021 թ․ հոկտեմբերի 21-ին ընտրվել ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ: Ասում են՝ կազմակերպությունում Բիյագովին տանել չեն կարող ակնհայտ ռուսատյաց հայացքների պատճառով: 2019-ին, երբ Փաշինյանը նրան գործուղեց ՀԱՊԿ, ռուսական մամուլը գրեց, որ Հայաստանի իշխանությունն իրական ռուսաֆոբների է ուղարկում ՌԴ: Բիյագովն արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի, երկար տարիներ աշխատել է Գերմանիայում, Ռումինիայում, 2010-2014 թթ․ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության 1-ին քարտուղարն է եղել, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության ԱՄՆ եւ Կանադայի բաժնի առաջին քարտուղարը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով