Ավելին 4 տարի առաջ - 21:56 23-03-2022

Տրանսգենդեր մոդելին թույլ չեն տվել Դուբայ մուտք գործել՝ սեռի պատճառով

Թաիլանդցի մոդելին թույլ չեն տվել մտնել Դուբայ՝ անձնագրում նշված սեռի պատճառով, հայտնում է Mothership-ը: Կնոջ խոսքով՝ ինքը նախկինում տղամարդ է եղել, բայց փաստաթղթերը չի փոխել։
Ռաշայա Նոպակարունը պատմել է, որ ինքը թռչել է ԱՄԷ՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, սակայն իրեն թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Բացի այդ, մոդելը պնդում է, որ իրեն մի քանի ժամ հարցաքննել է տեղի ոստիկանությունը, քանի որ անձնագրում նշված է, որ նա տղամարդ է։
Համաձայն ԱՄԷ-ի օրենքների՝ երկրում տրանսգենդերներին և համասեռամոլներին մեծ տուգանք է սպառնում կամ մինչև 14 տարվա ազատազրկում։
Ինքը՝ մոդելը, տեղի ունեցածի մեջ չի մեղադրում Դուբայի ներգաղթի ծառայությանը։ Փոխարենը, նա կենտրոնացել է Թաիլանդի օրենքների վրա, որոնց համաձայն անձնագրում նա որպես «տղամարդ» է նշված: Նրա խոսքով՝ այս իրավիճակը պետք է շտկել, այլապես շատերը կբախվեն նույն խնդրին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով