Արտաքին 4 տարի առաջ - 20:35 23-03-2022

Փրկարարները Չինաստանում՝ Boeing-ի կործանման վայրում, դիեր են հայտնաբերել

Փրկարարները Գուանդուն նահանգում՝ Boeing 737-ի կործանման վայրում, հայտնաբերել են ինքնաթիռի բեկորներ և մահացածների աճյուններ, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Վթարի վայրում հայտնաբերված սև արկղը օդաչուների խցիկի ձայնագրիչ է, որը գիշերը Պեկին է ուղարկվել, հայտնել են իշխանությունները:

Մարտի 21-ին Չինաստանի հարավում կործանվել է China Eastern ավիաընկերության Boeing 737 ուղևորափոխադրող ինքնաթիռը, որը Կունմինգից Գուանչժոու էր ուղևորվում:

Միջադեպի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։ Ինքնաթիռում եղել է 132 մարդ, այդ թվում՝ 123 ուղևոր և անձնակազմի ինը անդամ։

Ավիացիոն փորձագետ Վան Յանգանի խոսքով, օդանավի կործանման պատճառ կարող էր դառնալ շարժիչի խափանումը։ Միաժամանակ նա նշում է, որ դեռևս վաղ է որևէ եզրակացություն անել, քանի որ դրա համար անհրաժեշտ է վերծանել սև արկղերի տվյալները։ Ըստ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալների՝ եղանակային պայմանները թռիչքի համար վտանգավոր չեն եղել, օդանավի անձնակազմի և կարգավարների միջև հաղորդակցությունը նորմալ է եղել, հայտնում է Xinhua-ն։

Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել, սակայն այն ստիպված ընդհատել են հզոր սողանքի պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի