Ներքին 3 տարի առաջ - 16:11 17-11-2022

Պեմզաշենի գործով կալանավոված Արկադի Բասեղյանը դեպքի վայրում չի եղել, նա այդ օրը եղել է այլ վայրում՝ այլ մարդկանց հետ․ պաշտպան

Պեմզաշենում մոր և երեխաների սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Բարսեղյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և իրեն մեղավոր չի ճանաչում։

«Արկադի Բարսեղյանը սպանության օրը գտնվել է այլ վայրում, այլ մարդկանց հետ, այս մասին նա մանրամասն ցուցմունք է տվել նախաքննական մարմնին։ Ցուցմունքում մանրամասն նշել է, թե որ ժամին որ վայրում է եղել և գտնվելով նշված վայրերում՝ նա պարզապես չէր կարող այդ հանցանքը կատարել։

Ընդամենը պետք է, որ նախաքննական մարմինը ստուգի՝ Արկադի Բարսեղյանի ցուցմունքում առկա տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ։ Կան տեսախցիկներ, որոնք ֆիքսել են իմ պաշտպանյալի գտնվելու վայրը, կան մարդիկ, որ եղել են իր հետ և կան այդ հանգամանքները պարզելու հնարավորություններ։

Նախաքննական մարմինը պետք է ակտիվ քննչական գործողություններով ամբողջ ցուցմունքը վերլուծի և ստուգի։ Ես կարծում եմ, որ վարույթ իրականացնող մարմինը, հաշվի առնելով գործի հնչեղությունը, իմ պաշտպանյալի ընտանիքի անվտանգությունը և նրա բարի համբավը, պատշաճ ջանասիրություն կցուցաբերի այդ հանգամանքները շատ արագ պարզաբանելու ուղղությամբ»,- ասել է փաստաբանը։

Վլադիմիր Մինասյանը նշել է, որ իր պաշտպանյալի ցուցմունքի ուսումնասիրման ձգձգումը կարող է նոր հանցագործություններ ծնել։

Փաստաբանը նշեց, որ Արկադի Բարսեղյանը սպանությունը կատարած Վրույր Բարսեղյանի հարազատ հորեղբոր տղան չէ։

«Նրանք հեռու բարեկամներ են, նրանց ընտանիքները երկար ժամանակ իրար հետ կապ չեն ունեցել, Արկադի Բարսեղյանի ընտանիքը Վրույր Բարսեղյանին և նրա ընտանիքին թույլ չի տվել մտնի իրենց տուն»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ–ի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով