Արտաքին 4 տարի առաջ - 11:45 22-03-2022

ԱՄՆ-ը ՉԺՀ-ին մեղադրել է փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների մեջ և պատժամիջոցներ է սահմանել. Բլինքեն

ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել չինացի այն պաշտոնյաների դեմ, որոնց Վաշինգտոնը մասնակից է համարում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումներին և նրանց իրավունքների ոտնահարմանը ինչպես Չինաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, «այդ թվում՝ Միացյալ Նահանգներում», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պետդեպի ղեկավարը նաև հայտարարել է առաջիկայում ևս «դիվանագիտական ​​և տնտեսական միջոցներ կիրառելու» ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։ Մասնավորապես, Բլինքենը Պեկինին մեղադրել է ույղուր ակտիվիստներին հալածելու մեջ՝ «ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություն» անվանելով Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում Չինաստանի վարած քաղաքականությունը։
Բացի այդ, Պետդեպի ղեկավարը հայտարարել է Հոնկոնգում ՉԺՀ-ի իշխանությունների կողմից հիմնարար ազատությունների խախտման և Տիբեթում իրականացվող բռնաճնշումների մասին։
«Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ՝ պատասխանատվության ենթարկելու չինացի պաշտոնյաներին վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների համար, որտեղ էլ որ դրանք լինեն», - եզրափակել է Բլինքենը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում