Արտաքին 4 տարի առաջ - 12:00 25-02-2022

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իվանովի, Սեչինի և Պատրուշևի որդիների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահի բնապահպանական գործունեության, շրջակա միջավայրի և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ Սերգեյ Իվանովի, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի, ինչպես նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի որդիների նկատմամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆիննախի տարածած գրավոր հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանյան էլիտայի ներկայացուցիչները «իրենց ընտանիքի անդամներին օգտագործել են միջոցների տեղափոխման և իրենց ունեցվածքը թաքցնելու համար»: Այժմ նրանք «կկտրվեն ամերիկյան ֆինանսական համակարգից, ԱՄՆ-ում նրանց բոլոր ակտիվները կսառեցվեն և կարգելափակվի նրանց մուտքը երկիր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»