Արտաքին 5 տարի առաջ - 15:57 17-09-2021

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Ալ-Քաիդա»-ին աջակցող Թուրքիայի 3 քաղաքացիների նկատմամբ

ԱՄՆ-ում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Եգիպտոսի։ Նրանք մեղադրվում են խմբավորմանը ֆինանսական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու մեջ։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի՝ «Ալ-Քաիդայի» ֆինանսավորման աղբյուրները վերացնելու մտադրությամբ։ Հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ն իր գործընկեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ շարունակելու է պայքարել «Ալ-Քաիդայի» ֆինանսավորման դադարեցման ուղղությամբ։

Մեղադրվող հնգյակի պարագլուխը եգիպտացի Մաջդի Սալիմն է։ Հայտնի է, որ վերջինս նաև Թուրքիայում «Ալ-Քաիդա»-ի գործունեության գլխավոր ղեկավարներից մեկն է։ Թուրքիայի քաղաքացիներն են՝ 47-ամյա Նուրեթթին Մյուսլիհանը, 28-ամյա Նուրեթթին Մյուսլիհանը, 33-ամյա Սոներ Գյուրլեյենը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»