Արտաքին 4 տարի առաջ - 23:35 21-03-2022

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ կիսվում է խորհրդային ՀՕՊ համակարգերի իր պաշարներով․ Wall Street Journal

ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերի սեփական նմուշները, այդ թվում՝ «Oսա» (ՆԱՏՕ-ի անվանումը՝ SA-8 Gecko), որը ձեռք է բերվել տարբեր ժամանակներում իր զինվորականների ուսումնասիրության և ուսուցման համար, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգներում իր աղբյուրներին։
Osa-ն հիմնականում հնացած զենիթահրթիռային համակարգ է, որը շահագործման է հանձնվել 1970-ականներին: Նրա առավելությունը կայանում է նրանում, որ այն առկա է Ուկրաինայի զինանոցում և լավ հայտնի է ուկրաինացի զինվորականներին։
ԱՄՆ-ը տարբեր ժամանակներում ձեռք է բերել խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգերի նմուշներ։ 1994 թվականին, գրում է Wall Street Journal-ը, նրանք նույնիսկ կարողացել են գաղտնի միջնորդի միջոցով Բելառուսում գնել այն ժամանակվա առաջադեմ С-300 համակարգը։
Այս նմուշներից շատերը պահվում են Ալաբամայի Redstone զինանոցում: Այս հավաքածուի մի մասը փոխանցվել է Ուկրաինային, բայց ոչ C-300-ը, հայտնել են թերթի աղբյուրները:
ԱՄՆ-ը վերջին օրերին փորձում է համոզել եվրոպական երկրներին, որոնք ունեն այդ զենքը, փոխանցել այն Ուկրաինային, սակայն նրանք փոխարինում են խնդրում, ինչին ԱՄՆ-ը պատրաստ չէ։
Ինչպես գրում է Wall Street Journal-ը, Գերմանիան և Նիդեռլանդները պատրաստ են ռազմական անձնակազմի հետ միասին Սլովակիայում տեղակայել ամերիկյան արտադրության Patriot համակարգերը, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին C-300-ը տրամադրեն Ուկրաինային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան