Արտաքին 4 տարի առաջ - 13:42 21-04-2022

Ռուսաստանը մոտենում է ինքնիշխան դեֆոլտի. Wall Street Journal

Ռուսաստանի ինքնիշխան դեֆոլտն ավելի հավանական դարձավ այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը պարտատոմսերի շուկայի ամերիկյան կարգավորողները հայտարարեցին, որ Կրեմլը չի կատարել Ռուսաստանի պետական ​​պարտքը սպասարկելու իր պարտավորությունները՝ վարկատուներին առաջարկելով դոլարային պարտատոմսերի տոկոսավճարները կատարել ռուբլով, գրում է Wall Street Journal-ը։

Ռուբլով վճարումներ են կատարվել ապրիլի 6-ին այն բանից հետո, երբ ամերիկյան JPMorgan բանկը հրաժարվել է ՌԴ Կենտրոնական բանկի պատժամիջոցների արդյունքում սառեցված հաշիվներից ռուսական պարտատոմսերի սեփականատերերին 649 մլն դոլար փոխանցել։ Եթե ​​Ռուսաստանն այդ գումարը չվճարի մինչև մայիսի 4-ը, այսպես կոչված, արտոնյալ ժամկետի ավարտը, ապա փաստացի կհայտնվի դեֆոլտի վիճակում, կամ, ինչպես գրում են Moody's-ի վերլուծաբանները, նման իրավիճակը «կարող է դիտվել որպես դեֆոլտ»։ Պարտքերը, որոնք Մոսկվան հրաժարվում է սպասարկել, կազմում են 6 մլրդ դոլար։

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ կատարել է իր պարտավորությունները՝ փորձելով պարտքի տոկոսները վճարել ռուբլով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»