Ներքին 4 տարի առաջ - 10:09 20-03-2022

Եկան՝ Արցախը հանձնելու, գնալու են՝ Հայաստանը հանձնած

Մեր մեջ կան մարդիկ, որ դեռ զարմանում ու անակնկալի են գալիս Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ այս իշխանությունների վարած բաց դռների քաղաքականությունից: Անգամ անսպասելիության զգացողություն ունեցողներ էլ կան: Եվ զարմանում ես. այլ բանի էիք սպասո՞ւմ: Այս մարդիկ 2018-ի գարնանը փողոցով ու հեղափոխությամբ եկան իշխանության, սեր ու հանդուրժողականություն քարոզող կարգախոսներով: Տեսանք, որ այդ սիրո և հանդուրժողականության իրական հասցեատերերը Թուրքիան ու Ադրբեջանն են: Իսկ մեր ներսում մեզ բաժին հանեցին ատելություն ու երկպառակություն: Եկան և հեղափոխեցին՝ ամեն ինչ շուռ տալով գլխի վայր: Այլ բան է, թե մենք ինչի էինք սպասում և ինչ ստացանք:
Սրանց իշխանության բերեցին Արցախը հանձնելու հստակ առաջադրանքով: Բայց խաղաղ ճանապարհով: Սրանք ընտրեցին պատերազմը, որպեսզի իրենց դավաճան չասեն: Պատերազմ էր, պարտվեցինք: Մեղքն էլ կբարդեն բանակի վրա, նախկինների ստեղծած ու զինած բանակի: Այդպես մի գնդակով երկու նապաստակ էին խփում: Ե՛վ Արցախի խնդրից էին ազատվում, իրենց համար բեռ ու գլխացավանք, և՛ հաղթանակն ու հերոսներին էին զրոյացնում՝ թոթափելով պատմությունից: Առհասարակ պատմության այդ տարիներն էին ջնջում: Չկա, չի եղել, եղածն էլ սխալ էր ու մոլորություն, պատմական սայթաքում, թյուրիմացություն ու սխալ:
Պատվիրողներն ասել էին Արցախը, բայց ցույց տվեցին նաև Հայաստանը: Արցախը հանձնեցիք, հիմա էլ Հայաստանը հանձնեք: Արցախյան պատերազմից հետո մենք պարբերաբար տարածքներ ենք զիջում Ադրբեջանին արդեն Հայաստանից. լիճ ու սար, ճանապարհ ու բնակավայր: Եվ այս սեփական երկրի սահմաններից ներս ընկրկելու ընթացքը շարունակվում է, քանի որ Ադրբեջանն ավելին է պահանջում՝ հետևողականորեն նոր անուններ նշելով: Այս ամենն արվում է տարածքներ ճշտելու, սահմաններ բացելու, հարևանություն անելու և խաղաղություն հաստատելու անվան տակ: Վարդագույն ապագա:
Իսկ այդ ուրվագծվող վարդագույնն ի՞նչ չափով է համնկնում սրանց պատկերացրածին, արդյո՞ք ստիպված են ավելին տալ, քան մտադրվել էին, միայն իրենք գիտեն: Դժվարը մեկ անգամ զիջելն է, որից հետո պարտադրում են դարձյալ զիջել, որովհետև ինքը զիջողն է, այդպես է կանոնը: Բացառված չէ, որ ծանր ու տեսանելի զիջումները նորից պատերազմով լինեն, որպեսզի իրենց դավաճան չասեն: Եկան Արցախը հանձնելու, գնալու են Հայաստանը հանձնած:
Հուսիկ Արա


Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա