Արտաքին 4 տարի առաջ - 12:57 19-03-2022

Վրաստանի օդային տարածքը փակ է ռուսական ռազմական ինքնաթիռների համար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն իբր հատել է Վրաստանի օդային տարածքը։ Նախարարությունը հայտնել է, որ 2008 թվականից Վրաստանի օդային տարածքը փակ է ռուսական ռազմական ինքնաթիռների համար, Վրաստանի տարածքով թռել է Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը, որը ռազմական կարգավիճակ չունի, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Հստակեցնելու համար. Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չեն հատել Վրաստանի օդային տարածքը. վրացական երկինքը հատել է ՌԴ ԱԻՆ-ի RA76429 գրանցման համարանիշով «Իլ-76» ինքնաթիռը։ Այս չվերթը սովորական քաղաքացիական չվերթ էր, որը Վրաստանից լրացուցիչ թույլտվություն չի պահանջում. չվերթն իրականացնելու համար ավիաընկերությունը լրացնում է միայն էլեկտրոնային թռիչքի պլանը և մեկնում է Բրյուսել՝ EUROCONTROL-ի շտաբի օդային հոսքի կառավարման կենտրոն, որտեղ թռիչքի պլանը գրանցված է ընդհանուր էլեկտրոնային բազայում։ Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները, որոնք չունեն ռազմական կարգավիճակ, կարող են հատել Վրաստանի օդային տարածքը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան