Արտաքին 4 տարի առաջ - 10:59 19-03-2022

ԱՄՆ-ն արգելել է 99 ռուսական ինքնաթիռների թռիչքները. դրանց թվում է Ռոման Աբրամովիչի բիզնես-ջեթը

ԱՄՆ առևտրի նախարարությունը հրապարակել է 99 ինքնաթիռների ցուցակը, որոնք մարտի 2-ից թռիչքներ են կատարել Ռուսաստան և Բելառուս՝ այդպիսով խախտելով ամերիկյան պատժամիջոցները։ ԱՄՆ կառավարությունը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ աշխարհի ցանկացած երկրում այդ ինքնաթիռների սպասարկման ցանկացած ձև հակասում է ամերիկյան օրենսդրությանը։

Ըստ էության, դա նշանակում է, որ ցուցակի գրեթե 100 ինքնաթիռ այլևս չի կարողանա թռչել, ասվում է ամերիկյան գերատեսչության հայտարարության մեջ։ Ցանկում ներառված են ինքնաթիռներ, որոնք կապված են Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների հետ, վերջին 16 օրվա ընթացքում թռել են Ռուսաստան։

Պարզաբանվում է, որ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները վերաբերում են բոլոր ինքնաթիռներին, որոնց առնվազն 25%-ն ամերիկյան մասեր են։ Դրանք կարող են լինել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երրորդ երկրներում արտադրված ինքնաթիռներ։

ԱՄՆ-ի հրապարակած ինքնաթիռների ցանկում, որոնց արգելված է թռչել, կա նաև գործարար Ռոման Աբրամովիչին պատկանող մասնավոր բիզնես ինքնաթիռը՝ Gulfstream G650-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան