Մամուլ 4 տարի առաջ - 08:59 19-03-2022

Գրիգոր Մինասյանը շփոթվեց մեր հարցից․ Հրապարակ

Արդարադատության փոխնախարար, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Մինասյանը, ով 4 տարի առաջ Տարոն Մարգարյանի հետ մասնակցում էր Երեւանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավին եւ կոչ անում ընտրել ՀՀԿ-ին, ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մարգարյանի մրցակից Նիկոլ Փաշինյանի մասին մի միտք էր արտահայտել․
«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ փորձում են մրցել մարդիկ, որոնք նույնիսկ մի համատիրություն չեն ղեկավարել, նրանք միայն կարողանում են գեղեցիկ ճառեր ասել եւ հետաքրքիր շոուներ կազմակերպել»։ Այս մասին մարտի 19-ի համարում գրել է «Հրապարակ» օրարթերթը։

«Երեկ մի միջոցառման շրջանակներում հանդիպելով Փաշինյանին ժամանակին շոումեն անվանած Գրիգոր Մինասյանին, հարցրինք․

«Պարոն Մինասյան, ի՞նչ եք կարծում, մարդ, որը նախկինում նույնիսկ մի համատիրություն չի ղեկավարել, այսօր ինչպե՞ս է երկիր ղեկավարում»։

Մեր հարցից փոխնախարար Մինասյանն անակնկալի եկավ, շփոթվեց, չիմացավ՝ ինչ պատասխանի։ Այդ պահին նրան օգնության հասան նրա օգնականները, որոնք հիշեցրին, որ քննարկումն սկսվում է, եւ Մինասյանին «փախցրին» տարան։ Գրիգոր Մինասյանի շփոթմունքը հասկանալ կարելի է, իհարկե, ի՞նչ իմանար այն ժամանակ, որ այդ՝ «համատիրություն անգամ չղեկավարած» անձի ձեռքից ինքը փոխնախարարի պաշտոն է ստանալու եւ նրա թիմի մաս է կազմելու»,- գրել է Հրապարակը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում