Ներքին 4 տարի առաջ - 10:59 18-03-2022

Բացահայտվել է Երևանի Մոսկովյան փողոցում կատարված սպանության փորձը

Մարտի լույս 8-ի գիշերը, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի Մոսկովյան փողոցի բնակիչ, 50-ամյա տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզեցին, որ տղամարդուն բուժհաստատություն են տեղափոխել Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի բակից։ Դեպքի վայր մեկնեցին նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու ուղղությամբ կրակել էին մարտի 7-ին՝ ժամը 23.40-ի սահմաններում։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, 2 պարկուճ և այլն: Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով կատարողի ինքնությունը։ Դեպքից 10 օր անց՝ մարտի 17-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդուն հայտնաբերեցին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ու կասկածանքով բերման ենթարկեցին, ապա ներկայացրին վարույթն իրականացնող մարմնին։
44-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից