Արտաքին 4 տարի առաջ - 19:38 17-03-2022

Ռուսները շվեյցարական բանկերում թաքցնում են մինչև 213 միլիարդ դոլար

Ռուսները շվեյցարական բանկերի իրենց օֆշորային հաշիվներում ունեն 150-200 միլիարդ շվեյցարական ֆրանկ (մինչև 213 միլիարդ դոլար): Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Շվեյցարիայի բանկիրների ասոցիացիային (SBA):

Տվյալները հրապարակվել են այն բանից հետո, երբ Շվեյցարիան աջակցել է ԵՄ պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։

Այժմ Շվեյցարիայում քննարկումներ են սկսվել երկրի դերի և այս փողերի ճակատագրի շուրջ։ Օրինակ՝ Սոցիալ-դեմոկրատների համանախագահ Մատեա Մեյերն իշխանություններին կոչ է անում սահմանափակել նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա կառավարությանը մոտ գտնվող ռուսաստանցիների ցանկացած գումար:

«Դրա մի մասը պատկանում է Կրեմլին հավատարիմ օլիգարխներին: Գումարը և նրանց գործունեությունը… օգնում են ֆինանսավորել պատերազմը… Շվեյցարիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի փակի փողի ծորակները»,- ասել է Մեյերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող