Արտաքին 4 տարի առաջ - 16:53 17-03-2022

Ռուսաստանին առայժմ չի սպառնում դեֆոլտ

Ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ եվրոբոնդերով պարտատոմսերի եկամուտների վճարումն անցել է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կատարել է իր պարտավորությունները։ Ռուսաստանը պետք է վճարեր 117 միլիոն դոլար պարտատոմսերով, որի մարման ժամկետը 2022 թվականի մարտին էր։ Այդ արժեթղթերով վճարումները պետք է կատարվեին արտարժույթով, սակայն օտարերկրյա բանկերում ռուսական հաշիվները սառեցված են։

Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը չորեքշաբթի ասել է, որ գերատեսչությունը «վճարը» ուղարկել է երկուշաբթի օրը։ Նրա խոսքով՝ վճարումը կանցնի, թե ոչ՝ կախված կլինի ամերիկյան կողմից։ Եթե ​​վճարումը չանցնի, ապա, Սիլուանովի խոսքով, վճարումները ստիպված կկատարեն ռուբլով։

Վարկանիշային Fitch գործակալությունը հայտարարել է, որ ռուբլով վճարումները կնշանակեն Ռուսաստանի դեֆոլտ պարտավորությունների առումով: Ճիշտ է, դեֆոլտը կսկսվի ոչ թե մարտի 16-ին, այլ ապրիլի 15-ին, երկրին մեկ ամիս ժամանակ կտրվի պարտքերը մարելու միջոց գտնելու համար։

ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցիչը Սիլուանովի հայտարարություններից հետո Bloomberg-ին բացատրել է, որ Ռուսաստանի պետական մարմինների հետ գործարքների արգելքը դեռևս չի սահմանափակում ինքնիշխան պարտքի վճարումները։ Պարտքերի կամ դիվիդենդների գծով վճարումների սահմանափակումները ուժի մեջ կմտնեն մայիսի 25-ին։ Այնուհետև յուրաքանչյուր վճարման համար անհրաժեշտ կլինի ստանալ հատուկ լիցենզիա:

Ռուսաստանի ընդհանուր պետական ​​պարտքը փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 59,4 մլրդ դոլար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան