Արտաքին 4 տարի առաջ - 15:22 17-03-2022

Պատժամիջոցների տակ հայտնված օլիգարխները ազդեցություն չունեն Պուտինի վրա. «Ալֆա-բանկ»-ի հիմնադիր

Ռուս միլիարդատեր, «Ալֆա-բանկ»-ի հիմնադիր և IDS Borjomi-ի սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելուց և իր դեմ պատժամիջոցների սահմանումից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Bloomberg Businessweek-ին։

Գործարարն անտրամաբանական է համարել արևմտյան սահմանափակումները ռուս ձեռնարկատերերի նկատմամբ։ Եվրոպան սխալմամբ կարծում է, թե գործարարները կարող են ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հարևան երկրում ռազմական գործողություններ վարելու որոշման վրա, կարծում է օլիգարխը։

Պարբերականը գրում է, որ Ֆրիդմանը տարօրինակ վիճակում է հայտնվել։ Պատժամիջոցների սահմանումից հետո՝ հաջորդ օրը, Լոնդոնում բնակվող միլիարդատերը հայտնաբերել է, որ իր բանկային քարտը չի գործում։ Հաշիվները արգելափակելուց հետո Ֆրիդմանը պետք է դիմի բրիտանական կառավարությանը՝ գումարն օգտագործելու թույլտվություն ստանալու համար։ Լոնդոնը կարող է սահմանափակել միլիարդատիրոջ ծախսերը մինչև 2500 ֆունտ, նշում է Bloomberg Businessweek-ը։

Ֆրիդմանի խոսքով, ինքը փորձում է պարզել նույնիսկ չնչին ծախսերի հետ կապված վճարումը, մասնավորապես՝ հավաքարարի ծառայությունները։ Գործարարը խոստովանել է, որ հարցերի նման լուծումն իր համար անսպասելի էր:

Ֆրիդմանը Իսրայելի քաղաքացիություն ունի, բայց այնտեղ չունի կացարան։ Գործարարը չի կարող գնել բնակարան, քանի որ նրա հաշիվներն արգելափակված են։ Միաժամանակ միլիարդատերը նշել է, որ իր խնդիրները «ոչինչ» են՝ համեմատած այն ամենի հետ, ինչ կատարվում է Ուկրաինայի տարածքում։

Բացի դրանից, Ֆրիդմանն ասել է, որ հույս ուներ պաշտպանվել պատժամիջոցներից՝ շնորհիվ արևմտյան ընկերությունների հետ համագործակցության, սակայն դա տեղի չի ունեցել: «Ես չգիտեմ՝ ինչպես ապրել հետագայում»,- միլիարդատիրոջ խոսքերը մեջբերում է Bloomberg Businessweek-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով