Մամուլ 4 տարի առաջ - 08:58 17-03-2022

Որ կուսակցությունները որքան գումար կստանան. կառավարությունը որոշում կկայացնի. Ժողովուրդ

«Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը գումար կստանան պետությունից: Այս մասին մարտի 17-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Մասնավորապես, գումար ստանալու այս կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները երեք տոկոսից ավելի են հավաքել: Ըստ այդմ, մեկ տարվա համար 268 մլն դրամ է ստանում ՔՊ-ն, 38 մլն՝ «Հանրապետություն» կուսակցությունը, 50 մլն՝ ԲՀԿ-ն, եւ 163 մլն՝ «Հայաստան» դաշինքը:
Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով»,- գրել է թերթը։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան