Արտաքին 4 տարի առաջ - 16:26 16-03-2022

Ֆրանսիան պատրաստ է քննարկել Կորսիկայի ինքնավարությունը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել Կորսիկայի ինքնավարությունը՝ երկարատև բողոքի ցույցերի ֆոնին լարվածությունը թուլացնելու համար: Նրա խոսքերը մեջբերում է BFM հեռուստաալիքը։

Փարիզը նույնպես պատրաստ է սկսել «աննախադեպ քննարկում ինստիտուցիոնալ հարցերի շուրջ»,- հայտարարել է Դարմանինը՝ միաժամանակ նշելով, որ «երկխոսություն չի կարող լինել, քանի դեռ կա բռնություն»:

Կորսիկայում անկարգությունները շարունակվում են արդեն երկու շաբաթ: Տեղի բնակիչները դուրս են գալիս փողոց՝ ի պաշտպանություն կորսիկացի անջատողական ​​Իվան Կոլոնայի, որը հոսպիտալացվել էր ֆրանսիական բանտում հարձակման ենթարկվելուց հետո։ Վերին Կորսիկայի դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով՝ ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել է մոտ 40 մարդ։

Ցուցարարները պահանջում են նաև ճանաչել Կորսիկայի անկախությունը, որն օրենսդրորեն բաժանված է Ֆրանսիայի կազմի մեջ գտնվող երկու դեպարտամենտի։ Տարածքն ունի «հատուկ տարածքային համայնքի» կարգավիճակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան