Արտաքին 5 տարի առաջ - 14:59 01-06-2021

Ֆրանսիան և Գերմանիան պատրաստ են համագործակցել Թուրքիայի հետ՝ վերջինիս կառուցողական մոտեցման դեպքում

Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունների ստորագրած համագործակցության հայտարարության մեջ անդրադարձ կա Թուրքիայի հետ համագործակցությանը՝ կապված նաև տարածաշրջանային խնդիրների հետ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

62-կետանոց հայտարարության «Միջազգային թեմաների շուրջ համագործակցության» բաժնում անդրադարձ է կատարվել արևելյան Միջերկրածովում լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանային խնդիրների հարցում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներին:

Ընդգծվել է, որ այդ համագործակցությունը կարող է կայանալ, եթե Թուրքիան կառուցողական ներդրում ունենա այդ հարցերի կարգավորման մեջ: Երկու երկրներն էլ պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը Թուրքիայի հետ փոխադարձ կառուցողական մթնոլորտում:

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Լիբիայի ու Մերձավոր Արևելքի այլ հակամարտություններին, որոնցում այս կամ այն կերպ ներքաշված է Թուրքիան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում