Ներքին 4 տարի առաջ - 22:12 15-03-2022

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակից

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Ալեն Սիմոնյան, հիանալի է, որ նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր ողջունել Ձեզ եւ Ձեր գլխավորած պատվիրակությանը Միացյալ Նահանգների Կապիտոլիումում` հունվարի 19-ին: Մեր հանդիպումը կարեւոր էր ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում գործադրվող ջանքերը քննարկելու համար»:

Ըստ աղբյուրի՝ ներկայացուցիչների պալատի խոսնակն անդրադարձել է նաեւ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մանրամասներին՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում տարածաշրջանի եւ առհասարակ ամբողջ աշխարհի անվտանգության հարցերի շուրջ ծավալված իրենց երկխոսությունը: Նենսի Փելոսին եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իրեն շնորհված Պատվո շքանշանի համար: Նամակի եզրափակիչ մասում նա շեշտել է շարունակական երկխոսության անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2022-ի հունվարին աշխատանքային այց է կատարել Վաշինգտոն՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով