Արտաքին 4 տարի առաջ - 19:32 15-03-2022

Զելենսկին կարծում է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա

Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինան չի դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ՝ չնայած ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը։
Ինչպես գրում է «Եվրոպեյսկայա Պրավդա»-ն, այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Մեծ Բրիտանիայի գլխավորած Միացյալ էքսպեդիցիոն ուժերի երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում։
«Ակնհայտ է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Մենք դա հասկանում ենք, մենք ադեկվատ մարդիկ ենք։ Տարիներ շարունակ լսել ենք իբր բաց դռների մասին, բայց լսել ենք նաև, որ չենք կարող այնտեղ մտնել։ Եվ դա այդպես է, և մենք պետք է դա ընդունենք: Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսում է հասկանալ դա և ապավինում է իր և մեր գործընկերների ոժերին, որոնք օգնում են մեզ»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան այժմ չի հավակնում ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի ակտիվացմանը, և միայն խնդրում է փակել երկինքը՝ ռուսական օդային հարվածներն անհնարին դարձնելու համար։
«Մեզ անհրաժեշտ են փոխգործակցության նոր ձևաչափեր, նոր վճռականություն։ Եվ եթե մենք չենք կարող բաց դռնով ներս մտնել, ապա պետք է համագործակցենք այնպիսի համայնքների հետ, ինչպիսին ձերն է, որոնք կօգնեն մեզ և կպաշտպանեն մեզ: Եվ ունենալ հուսալի երաշխիքներ»,- ասել է նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի