Ներքին 4 տարի առաջ - 13:04 15-03-2022

Այս պահի դրությամբ որպես այդպիսին աջակցության կարիք չկա․ Հրաչյա Սարգսյանը

Արցախում առկա հումանիստական խնդրի մասին բոլորս տեղյակ ենք, կառավարությունը նույնպես տեղյակ է, Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Ես կապի մեջ եմ իմ գործընկերոջ հետ։ Այս պահի դրությամբ որպես այդպիսին աջակցության կարիք չկա։ Եթե անհրաժեշտություն լինի, իհարկե, մենք բոլորս պատրաստակամ ենք մեր հայրենակիցներին օգնելու։ Այդ հարցը գտնվում է նաև կառավարության ուշադրության ներqո, նրանք ակտիվ զբաղվում են», - նշեց Սարգսյանը։

Ավագանու անդամ Թեհմնա Վարդանյանն էլ ասաց, թե Ստեփանակերտում մարդիկ նույնիսկ տաք ճաշ ուտելու խնդիր ունեն, իսկ Երևանի քաղաքապետարանում «ծաղիկ են նկարում» ու «բանտիկներից» են խոսելու։

«Ստեփանակերտում լուրջ խնդիր կա, իսկ մենք որևէ գումար չենք նախատեսում։ Երևանն Արցախում միայն Երևանի տոները կազմակերպելու համար չի», - ասաց Թեհմինա Վարդանյանը՝ առաջարկելով հարցի վերաբերյալ նիստ հրավիրել կամ քննարկում կազմակերպել։

Արձագանքելով ավագանու անդամին՝ քաղաքապետն ասաց, թե համայնքը մինշտ կանգնած է եղել Արցախի թիկունքին։

«Ձեր նշած խնդիրներին ծանոթ չեմ, բայց կարող ենք քննարկել ու արտահերթ նիստ հրավիրել, ֆինանսական միջոցներ ուղղել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան իրենց խնդիրները լուծել», - ասաց Հրաչյա Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում