Ներքին 4 տարի առաջ - 20:14 08-07-2022

Չալաբյանին առաջադրված մեղադրանքը որակյալ կազմով որպես այդպիսին գոյություն չունի․ փաստաբան

Երևանի՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում է «ԱՐԱՐ» հիմնադրամի ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Քննությունը իրականացվում է դռնփակ։

Ավետիք Չալաբյանի փաստաբանը՝ Արթուր Հարությունյանը, Օragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ տեղի ունեցավ նիստի ընթացքում, ասաց․

«Նիստը հետաձգվել է, որովհետև վարույթ իրականացնող մարմինը, մեղմ ասած, պատշաճ պատրաստ չէր ներկայացել դատական նիստին։

Ինչպես գիտենք, արդեն ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, և ըստ նոր կարգավորման՝ պարոն Չալաբյանին առաջադրված մեղադրանքը որակյալ կազմով որպես այդպիսին գոյություն չունի։

Վարույթ իրականացնող մարմինը, դրսևորելով չհիմնավորված շտապողականություն և խախտելով քրեադատավարական բոլոր ընթացակարգերը, շուտափույթ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի մեր պաշտպանյալի նկատմամաբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվի ևս մեկ ամիս ժամկետով։

Նման խայտառակ վիճակը չէր կարող վրիպել ո՛չ մեր, և ո՛չ էլ դատարանի աչքից և հենց առաջին հարցով դա բարձրաձայնվեց այդ հարցը։

Նիստը հետաձգվեց մինչև վաղը ժամը 12:00-ն»,- ասաց Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան