Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 21:16 13-03-2022

Այս ոլորտը վատ համբավ ունի, բայց այն արվեստ է. մերկապարուհի

Հայաստանում գիշերային ակումբի մերկապարուհիների վերաբերյալ կա ոչ այնքան դրական կարծիք։ Շատերը թույլ են տալիս ենթադրելու, որ պարուհիները անպարկեշտ, ոչ բարոյական արժեհամակարգ ու վարքագիծ ունեցողներ են, այնինչ Եվրոպայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում այն շոու ներկայացում է և արվեստ։

Oragir.news-ը զրուցել է «Շառլոտ կաբարե» գիշերային ակումբի մերկապարուհի, ազգությամբ ղազախ Ռադայի հետ՝ հասկանալու, թե ինչպիսին է վերջին տարիներին հայերի վերաբերմունքը մերկապարուհիների նկատմամբ և ովքե՞ր են հիմնական այցելուները։

Ռադան մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստան գալու պատճառը մարդկանց պարկեշտ վերաբերմունքն է իր նկատմամբ, իսկ իր աշխատանքը հնարավորություն է գումար վաստակելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու և ստեղծագործական ունակությունները ցուցադերլու համար։ «Մինչ այդ ես հինգ տարի աշխատել եմ Հարավային Կորեայի «Հունդայի» ընկերությունում՝ կատարելով բազմազան աշխատանքներ։ Հասցրել եմ աշխատել Նորվեգիայում, Գերմանիայում և Հունաստանում։ Այս պահին ուզում եմ իր յուրահատկությամբ առանձնացնել Հայաստանը՝ որպես հյուրընկալ երկիր»։

Անդրադառնալով իր մասնագիտությանը՝ ասաց. «Հասկանում եմ, որ այն ոլորտը, որտեղ աշխատում եմ, վատ համբավ ունի, բայց այն արվեստ է և հնարավորություն՝ բացահայտելու ինքս ինձ և առաջընթացի հնարավորություն է»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ