Մամուլ 4 տարի առաջ - 09:22 12-03-2022

Գործուղումների շքերթ՝ օրենսդիրում․ Հրապարակ

Քովիդով եւ պատերազմով պայմանավորված՝ տեւական ժամանակ հայրենի օրենսդիրները զրկված էին գործուղումների մեկնելուց, հեռավար էին մասնակցում միջազգային միջոցառումներին։ Վերջին ամիսներին կրկին գործուղումների շքերթ է՝ նախկին «պարապուրդի» տեղն են լրացնում։ Մարտի 10-12-ը ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը գործուղվել է Վիեննա՝ «ԵԱՀԿ Երիտասարդության եւ անվտանգության հարցերի խմբի» շրջանակում ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների ոչ ֆորմալ հանդիպմանը մասնակցելու։ Այս մասին մարտի 12-ի համարում գրել է «Հրապարակ» օարթերթը։

« Մարտի 20-22-ն էլ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Փարիզ՝ ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու։ Մեկ ամիս առաջ էլ նույն Ջուլհակյանը՝ Ծովինար Վարդանյանի, Արման Եղոյանի եւ Սոնա Ղազարյանի հետ Լյուքսեմբուրգում էր։ Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականության եւ պաշտպանության միջխորհրդարանական կոնֆերանսին մասնակցելու համար փետրվարի 23-26-ը Փարիզ էր գործուղվել Վլադիմիր Վարդանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ մեկնելու է Ինդոնեզիա՝ խորհրդարանների նախագահների հերթական հավաքին։ Եվ այսպես՝ գրեթե ամեն շաբաթ պատգամավորները բյուջեի հաշվին գործուղվում են որեւէ երկիր, չնայած պարզ չէ, թե դա երկրին ինչ է տալիս։

Մեկ շաբաթից ավելի է՝ Արցախում լարված վիճակ է․ ոչ մի պատգամավոր չի մեկնել Արցախ, որ գոնե գործուղման մեկնելիս կարողանա լիարժեք ներկայացնել իրավիճակը։ Իսկ ընդդիմադիրների՝ երկրից դուրս գալու սահմանափակումները դեռ չեն հանվել․ ԱԺ-ն մարտի 16-18-ը Արմեն Գեւորգյանին գործուղել էր Ստրասբուրգ, սակայն դատարանն օրերս կրկին արգելեց դուրս գալը»,- գրել է «Հրապարակը»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով