Մամուլ 4 տարի առաջ - 09:07 12-03-2022

Ավանեսյանի՝ 4․5 միլիարդի պահանջը մերժվել է․ Հրապարակ

Առողջապահության նախարարությունը 3 ամիսը մեկ կառավարությունից դոտացիա է ստանում՝ իրականացրած պետպատվերի, ընթացիկ ծախսերի համար: Նախարարությունը հաշվետվությամբ հիմնավորում է հավելյալ ծախսերը եւ ստանում գումարը: Օրերս նախարարությունը դիմել է հերթական գումարը ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, եւ ֆիննախը մերժել է: Խոսքը 4.5 միլիարդ դրամի մասին է: Կառավարությունում քննարկմանը առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն է հարցը ներկայացրել ու մերժվել, ինչը նշանակում է, որ բուժհիմնարկները կանգնելու են ֆինանսական խնդիրների առջեւ։ Այս մասին մարտի 12-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Օրինակ, Նուբարաշենի հոգեբուժարանում շինաշխատանքների դիմաց այս տարի փոխանցում չի կատարվել: Ա․ Նազարյանը հերքեց, թե՝ նախարարությունը «ֆինանս ստանալու խնդիր չունի»․ «ֆինանսավորվում է տարեկան բյուջեով»: Սակայն հոգեբուժարանի շինարարն ասաց․ «Ճիշտ է, բյուջե չի հաստատվել, բայց մեզ ասել են՝ ապրիլ ամսին կլինեն փոխանցումները։ Մենք քանի որ մեծ ընկերություն ենք եւ կատարում ենք այլ մասնավոր աշխատանքներ, ունենք վարկային մեծ գծեր, դրանց օգնությամբ կարողանում ենք ժամանակին վճարել աշխատողներին»։ Ըստ նրա՝ այս խնդիրն ամեն տեղ է՝ մարզպետարաններում, քաղշինկոմիտեում, քաղաքապետարանում։

«Եթե մենք չունենայինք մեր բանկային մասնավոր ռեսուրսը, նույն խնդրի առաջ էլ մենք կանգնած կլինեինք, ինչին այսօր բախվում են շատ կազմակերպություններ։ Մեր պետական կառույցները ստեղծված են այնպես, որ մարտ ամսին նոր բյուջե են հաստատում։ Եթե մենք աշխատանքները դադարեցնենք, ժամանակին չենք կարող ավարտին հասցնել, աշխատողին չես կարող ասել՝ գնա նստի տանը․․․ հիմա աշխատող գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Մենք շինարարական ընկերություն ենք՝ պապական սովոր ենք մեր սեփական ռեսուրսներով աշխատել»”,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»