Արտաքին 4 տարի առաջ - 22:57 11-03-2022

Ուկրաինայում սկսվել է ռուսական համարներով մեքենաների առգրավումը

Ուկրաինան սկսել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի պետհամարանիշներով մեքենաների առգրավումը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ավտոարտադրողների ասոցիացիան՝ հղում անելով մաքսային մարմիններին։ Ասոցիացիան ընդգծում է, որ տասնյակ մեքենաներ արդեն առգրավվել են։

Մարտի սկզբին Գերագույն Ռադան ընդունեց թիվ 7122 օրենքը «Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության և նրա բնակիչների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման հիմնական սկզբունքների մասին»: Փաստաթուղթը թույլ է տալիս բռնագրավել գույքն Ուկրաինայի կարիքների համար և վերաբերում է, մասնավորապես, տրանսպորտային միջոցներին, ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ։

Այսպիսով՝ այս շաբաթ Չեռնովցիի շրջանի մաքսատանն առգրավվել է երեք բեռնատար (Mercedes-Benz, MAN և Renault) ռուսական համարներով։ Այդ մեքենաները նախատեսվում է օգտագործել մարդասիրական ապրանքների տեղափոխման համար, հայտնում է ուկրաինական կազմակերպությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան