Արտաքին 4 տարի առաջ - 14:18 11-03-2022

Թուրքիայի բանտերում մեկ տարվա մեջ կրկնապատկվել է խոշտանգումների թիվը

Թուրքական բանտերում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ ծեծի և խոշտանգումների հետ կապված դիմումների թիվը 2021 թվականին կրկնապատկվել է։ Նման տվյալներ է ներկայացնում Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան (İHD), հաղորդում է Ahval-ը։

Կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականին բանտարկյալների կողմից գրանցվել է 6,2 հազար դիմում, որոնցից 1605-ը պարունակել է խոշտանգումների մասին տեղեկատվություն։ Բացի դրանից, հազարից ավելի բողոքներ առնչվում են առողջապահական ծառայությունների կողմից իրավունքների խախտմանը։

İHD-ի տվյալներով՝ բանտարկյալները ենթարկվել են վատ վերաբերմունքի և խոշտանգումների, այդ թվում՝ ֆիզիկական բռնության, ծեծի, խուզարկության, ռասիզմի, խտրականության, մահվան սպառնալիքների և բուժօգնության մերժման: Միևնույն ժամանակ, 2021 թվականին առնվազն 28 մարդ մահացել է ճաղերի հետևում։

Դիմումների մեծ մասը ստացվել է Սիլիվրիի բանտից, որտեղ պահվում են Թուրքիայի բարձրաստիճան շատ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Բողոքների քանակով երկրորդ և երրորդ տեղերում են Թեքիրդաղ նահանգի երկու բանտեր, որտեղ իրենց պատիժն են կրում ահաբեկչության մեջ մեղադրվողները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան