Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:41 13-07-2023

Խոշտանգումների բացառումը կայացած պետության համար մեկ չափանիշներից մեկն է. Օրբելյան

Եթե մենք ունենք կայացած պետություն, ապա այդ պետությունում խոշտանգումների բացառումն այդ պետության համար մեկ չափանիշներից մեկն է։ Այս մասին այսօր ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային քննարկմանը։

Արամ Օրբելյանն ընդգծեց, որ խոշտանգումների արգելքը բացարձակ է, սա այն քիչ իրավունքներից է, որ ոչ մի դեպքում, ոչ մի հանգամանքում չի կարող սահմանափակվել, չի կարող հետքայլ արվել միջազգային իրավունքի, Հայաստանի Սահմանադրության, եվրոպական ստանդարատների տեսակետից։

«Խոշտանգումն ուղղակիորեն արգելված է բոլոր հնարավոր ձևերով։ Երբ մենք ասում ենք, որ խոշտանգումն արգելված է և չի կարելի, դա շատ կարևոր է, բայց շատ կարևոր է, որպեսզի պետությունը ոչ միան չխոշտանգի կամ ինչ-որ մի տեղ օրենքում գրի, որ արգելում է խոշտանգումը ու իր պարտավորությունները կատարած համար։ ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում ասել է՝ մի տեղ որ գրել ես, դա բավարար չէ։ Մեր Սահմանադրությունն էլ է ասում, որ դա բավարար չէ, պետք է հիմնարար իրավունքների իրացման կառուցակարգեր ունենալ»,- ասաց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի