Արտաքին 4 տարի առաջ - 22:37 10-03-2022

Մակրոնը հայտարարել է, որ այժմ հնարավոր չի համարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ընթացակարգ սկսելը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այժմ հնարավոր չի համարում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ընթացակարգ սկսելը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մակրոնն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացրած Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ընդունելու որոշումը կքննարկվի այսօր երեկոյան Վերսալում՝ եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովում։
«Առաջին հերթին, կարծում եմ, այս ընթացքում պետք է ուժեղ ազդանշան ուղարկել Ուկրաինային և ուկրաինացիներին... Բայց մենք պետք է զգույշ լինենք։ Կարո՞ղ ենք բացել (ԵՄ-ին անդամակցելու) ընթացակարգը մի երկրի առաջ, որտեղ այսօր պատերազմ է ընթանում։ Չեմ կարծում»,- ասել է Մակրոնը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»