Արտաքին 5 տարի առաջ - 12:11 08-06-2021

Կիևը սխալ է մեկնաբանել Բայդենի խոսքերը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին. Axios

Կիևը սխալ է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում կատարելով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդին (SNB):

SNB-ն ընդգծել է, որ Ուկրաինան սխալ է հասկացել հայտարարությունը և փոփոխություն է կատարել՝ ճշգրտված տեքստում նշելով, որ Վլադիմիր Զելենսկին «ընդգծել է ուկրաինական պետությանը դաշինքին անդամակցելու Գործողությունների ծրագիրը տրամադրելու կարևորությունը»:

Ըստ Axios-ի՝ Սպիտակ տունը և Ուկրաինայի կառավարությունն ի սկզբանե հակասական հայտարարություններ են տարածել Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ:

Կիևում հաղորդվել է, որ ամերիկացի առաջնորդն «ընդգծել է ... ուկրաինական պետությանը ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագիրը տրամադրելու կարևորությունը»:

Մինչդեռ ամերիկյան կողմը հերքում է, որ նախագահ Բայդենն իր ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել նման քայլին:

Միաժամանակ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի մեկնաբանել՝ արդյոք Բայդենը պաշտպանում է Ուկրաինային 2021 թ. ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագիր առաջարկելու գաղափարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող