Արտաքին 4 տարի առաջ - 22:09 10-03-2022

Կանադան Ուկրաինա կուղարկի ԱԹՍ-ների տեսախցիկները․ դրանց արտահանումը Թուրքիա արգելվել էր՝ ԼՂ պատերազմում կիրառելու պատճառով

Կանադան Ուկրաինային կտրամադրի անօդաչու թռչող սարքերի՝ դիտարկման այն նույն տեսախցիկներից, որոնց արտահանումը Թուրքիա կասեցրել էր՝ պարզելով, որ Ադրբեջանն ԱԹՍ-ները կիրառում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ հայկական կողմի դեմ: Այս մասին հոդված է հրապարակել Ottawa Citizen-ը:
Վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը 50 մլն դոլարի նոր ռազմական և մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային: Այդ գումարի մի մասը կուղղվի Bayraktar անօդաչու թռչող սարքերի համար Wescam դիտարկման և թիրախավորման տեսախցիկների ձեռքբերմանը:
Նշվում է, որ թուրքական Bayraktar TB2-ները վաճառվել են Ադրբեջանին, Ուկրաինային, Լեհաստանին և մի շարք այլ երկրների: Թերթի աղբյուրները հայտնել են, որ գումարը կօգտագործվի՝ 30-40 տեսախցիկ գնելու համար: Հայտնի չէ, թե որքան արագ կարող են այդ հսկողության տեսախցիկները հասանելի լինել Ուկրաինային, իսկ Կանադայի կառավարությունը ոչ մի մանրամասներ չի հայտնել։
Լրատվամիջոցը գրում է՝ ենթադրվում է, որ Ուկրաինան ունի մոտ 50 Bayraktar անօդաչու թռչող սարք, որոնք նա առաջին անգամ գնել է 2019 թվականին: Նշվում է, որ համեմատաբար էժան Bayraktar-ները տարբեր հակամարտությունների ժամանակ հաջողությամբ թիրախավորել են տանկերը և այլ զրահատեխնիկա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»