Արտաքին 4 տարի առաջ - 17:48 10-03-2022

Սաակաշվիլին դադարեցնում է հացադուլը՝ Ուկրաինայում մարտնչող վրացի մարտիկների խնդրանքով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ դադարեցնում է հացադուլը բանտում, որը հայտարարվել էր փետրվարի 21-ից։

«Ես նամակ եմ ստացել վրացի մարտիկներից, ովքեր պաշտպանում են Ուկրաինան 2014 թվականից, որոնցով ես շատ հպարտ եմ և որոնց հետ ընկերություն եմ անում: Նրանք խնդրում են ինձ դադարեցնել հացադուլը և, ինչքան հնարավոր է շուտ, միանալ պայքարին ամբողջ ուժով։ Նմանատիպ խնդրանք է ստացվել նաև Ուկրաինայի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների կողմից, որոնց հետ ես մշտական շփման մեջ եմ։ Ուստի 20-րդ օրը ես դադարեցնում եմ հացադուլը։ Հիմա պետք է ողջախոհություն, առողջություն և ամբողջական մոբիլիզացիա, ուժ՝ թուլության փոխարեն։ Մենք պետք է հաղթանակը դիմավորենք լիակատար պատրաստ»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր օգտահաշվում:

Քաղաքական գործիչը գրել է նաև ուկրաինական բանակի հաջողությունների մասին: Նա Կիևն անվանել է «Վրաստանի համար նոր Կոստանդնուպոլիս» և «ազատ աշխարհի մայրաքաղաք»։

«Ուկրաինայի հերոսական ժողովուրդը Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ հաղթում է այս դարակազմիկ պատերազմը»,- ասել է Սաակաշվիլին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան