Արտաքին 4 տարի առաջ - 23:43 19-11-2021

Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը Գորիի զինվորական հոսպիտալ ժամանելուն պես։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Նիկա Գվարամիան, ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, հաղորդել է Rustavi-2-ը։

Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան Սաակաշվիլիին տեղափոխելու են հիվանդանոց, սակայն անվտանգության միջոցառումների պատճառով ստույգ ժամը չի նշվում։

«Սահակաշվիլիի որոշումը հետևյալն է. նա համաձայնել է տեղափոխվել հիվանդանոց և դադարեցնել հացադուլը հիվանդանոցի շենքում։ Այս հիվանդանոցը մեզ անհայտ է, այն կառուցվել է Սաակաշվիլիի կողմից և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով»,– ասել է Գվարամիան։

Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ կդադարեցնի հացադուլը, եթե իշխանությունները համաձայնեն իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Իր հերթին Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ եթե քաղաքական գործչին տեղափոխեն Գորիի հիվանդանոց, «հնարավոր է, որ նրան առևանգեն այսպես կոչված օսական հատուկ ջոկատայինները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխայիլ Սաակաշվիլին կորցրել էր գիտակցությունը բանտային հիվանդանոցում։ Վրաստանի օմբուդսմենը հայտնել է, որ Սաակաշվիլիի մոտ ուղեղի հիվանդություն է ախտորոշվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում