Արտաքին 5 տարի առաջ - 23:51 14-10-2021

«Դու երկրին ողջ ես պետք»․ Տիմոշենկոն Սաակաշվիլիին հորդորել է դադարեցնել հացադուլը

Ուկրաինայի նախկին վարչապետ, Գերագույն ռադայի պատգամավոր Յուլիա Տիմոշենկոն կալանքի տակ գտնվող՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին կոչ է արել դադարեցնել հացադուլը: Նրա տեսաուղերձը հեռարձակվել է Թբիլիսիի կենտրոնում՝ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հանրահավաքի ժամանակ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը:

«Հարգելի Միշա, ես բոլորից լավ գիտեմ, որ բանտում սովը բողոքի գրեթե միակ ձևն է: Ես նաև հիանալի հասկանում եմ քո դրդապատճառները, թե ինչու էիր ստիպված դա անել, բայց միևնույն ժամանակ ուզում եմ քեզ խնդրել՝ դադարեցրու հացադուլը, դու քո երկրին անհրաժեշտ ես ողջ, առողջ և ուժեղ:

Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարի խոսքով՝ Սաակաշվիլին «անքակտելի և անվերապահ իրավունք ունի լինել ազատ իր հայրենիքում, այլ ոչ թե բանտում, և հենց ազատության մեջ պաշտպանի իր հայրենի Վրաստանը»:

«Ես ինքս քաղաքական բռնաճնշումների միջով եմ անցել և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել քաղաքական բանտարկության մեջ, ես դա ոչ ոքի չէի ցանկանա: Անարդար է մարդուն զրկել ազատությունից՝ քաղաքական պայքարի և հայացքների պատճառով», - հավելել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով