Արտաքին 4 տարի առաջ - 11:07 10-03-2022

Թրամփին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի խափանման պատճառով

Ինքնաթիռը, որում գտնվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հարկադրված վայրէջք է կատարել Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ)՝ Մեքսիկական ծոցի օդային տարածքում շարժիչի խափանման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Washington Post-ին։

Պարբերականի տվյալներով, դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին, երբ Թրամփը Նյու Օռլեանից Ֆլորիդա էր մեկնում՝ իր Փալմ Բիչի մոտ գտնվող Մար-ա-Լագո կալվածք:

Նշվում է նաև, որ ինքնաթիռը պատկանում է ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության խոշոր դոնորներից մեկին։

Նյու Օռլեանի օդանավակայանում բարեհաջող վայրէջքից մի քանի ժամ անց ԱՄՆ վարչակազմի նախկին ղեկավարը Ֆլորիդա է մեկնել արդեն այլ ինքնաթիռով, գրում է պարբերականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»